Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել

Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս զինվորական բժիշկների ժամանման առիթով գյուղի վարչակազմը տեղի հիվանդանոցում աշխատասենյակներ է պատրաստել գյուղի բնակիչներին ընդունելու և բժշկական որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

«Մեր գյուղում մոտ 1400 տեղաբնակ կա, ինչպես նաև 160 փախստական։ Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են։ Բժիշկների կարիքը շատ է զգացում։ Շնորհակալ ենք խաղաղապահներին օգնության համար»,-ասել է Վանքի գյուղխորհրդի փոխնախագահ Սերգեյ Բաղրամյանը։

Բժիշկները խորհրդատվական և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներին։

«Աչքերս են տանջում, կատարակտ ունեմ, շտապ վիրահատություն է պետք․․․ Ապրեն։ Բողոք չունեմ, լավ է։ Ամենակարևորը՝ երևում է, թե ինչպես են վարվում պացիենտների հետ»,-ասում է գյուղի բնակիչ Մելա Հակոբյանը։

Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից մոտ 2 տոննա դեղորայք են փոխանցել տեղի հիվանդանոցին: Բացի այդ, բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և կարիքավոր տեղացիներին պարենամթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք իրեր և մանկական խաղալիքներ տրամադրելու ակցիա են իրականացրել:

Այժմ Վանք գյուղում փախստականների 68 ընտանիք է բնակվում, նրանցից ավելի քան 20-ը բազմազավակ են, հենց նրանց համար էլ բերել ենք մարդասիրական օգնությունը»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։

Մարդասիրական ակցիայի շրջանակում ընդհանուր առմամբ չորս տոննա բեռ է փոխանցվել։