Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

«Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ  տեղեկատվություն։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն»,- ասված է հաղորդագրության մեջ: