Search
Close this search box.

Նոր մանրամասներ. 23-ամյա տղային սպանելու, 21-ամյա տղային ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործով. կասկածյալը Ուկրաինայի քաղաքացի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որոնց հետ համագործակցել են նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իրականացնելով հսկայածավալ ու պրոֆեսիոնալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 10-ին Երևանում՝ «Անի» հյուրանոցային համալիրի մոտ, տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Դմիտրյուկ Ա-ն։ Նա եղել է BMW X7 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով, ով հանցագործությունը կատարեուց հետո դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Դմիտրյուկ Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ին սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ էր ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։