Search
Close this search box.

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ 18-ամյա քաղաքացի է մահացել

Հուլիսի 10-ին, ժամը 16։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի մոտա¬կայքում, տեղի է ունեցել վթար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ` Ռ. Օ., ծնված 1988 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ս․ Ղ․-ն (ծնված 2003 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Honda Elysion» ավտոմեքենայի վարոր-դին և մահացած ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

«Toyota Corolla» ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Օ․-ն (ծնված 1989 թ.), Դ․ Օ․-ն (ծնված 2014 թ.) և «Honda Elysion» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: