Search
Close this search box.

Կրկին զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից` կամավոր, պահեստազորային) աճյուն։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։