Search
Close this search box.

Հովհաննես Մանուկյանն ազատվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝

1.Հովհաննես Մանուկյանին՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

2.Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա»,-ասված է քաղաքապետի որոշման մեջ: