Search
Close this search box.

Բերման ենթարկված ահաբեկիչը ՆԳՆ աշխատակիցների համար հիվանդանոցում պայթյուն էր նախապատրաստել

Հայտնի են դարձել Ուֆայի բնակչի ձերբակալման մանրամասները, ով նախապատրաստել է հարձակում իրավապահ մարմինների օբյեկտի վրա: Ենթադրյալ ահաբեկչի խոսքերով, ինքը ցանկացել է պայթյուն իրականացնել ՆԳՆ հիվանդանոցում: Կասկածյալի նախնական հարցաքննության տեսանյութը տարածել է Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությունը:

«Ես պայթուցիկ սարք եմ պատրաստել՝ ՆԳՆ հիվանդանոցը պայթեցնելու նպատակով»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ենթադրյալ ահաբեկչից առգրավվել է պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարք և այլ ռումբի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ: