Search
Close this search box.

Ուղիղ միացում. ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը

Սահմանադրական դատարանը այսօր` հուլիսի 10-ին, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նիստին ներկա են Սահմանադրական դատարանի բոլոր ինը դատավորները: Որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՀՌԱՀ-ը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, ինչպես նաեւ առկա փաստական հանգամանքները: Հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր եւ վիդեո նյութեր: Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները մատյաններ են գտել ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով: