Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-իրանական սահմանին մեծ հերթ է. անվճար պատվաստումը Հայաստան է բերում իրանցիներին

Lurer.com-ը գրում է. Հայ-իրանական սահմանին մեծ հերթ է գոյացել. իրանցիները շտապում են Հայաստան` անվճար պատվաստվելու կորոնավիրուսի դեմ:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, այսուհետև ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով և միայն Երևանում գործող շարժական պատվաստումային կետերում՝ եթե Հայաստանում գտնվելու են առնվազն 10 օր։

Ըստ նախարար Անահիտ Ավանեսյանի` Հայաստանը մարդասիրական աջակցության կողմնակից է, բայց նախապատվությունը կտա նախ ՀՀ քաղաքացիներին. «Ակնկալում ենք մեր քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ ապրում են իրենց երկրներում, նույնանման վերաբերմունք, և Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդասիրական քայլեր, այլև ինքը հանդիսանում է նման մարդասիրության կրողը»,- ասել է նախարարը։