Search
Close this search box.

Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի.Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր լրագրողների հետ զրույցում հավատացրեց, որ, եթե դպրոցներում խախտումներ նկատեն, ապա կձեռնարկեն համապատասխան պատիժներ՝ ըստ օրենքի:

Լրագրողներից մեկի հարցին, թե դպրոցների տնօրենների, ուսուցիչների աշխատանքի ընդունման համար ֆիքսված գումար է սահմանված, ինչպե՞ս է պատրաստվում այդ վատ պրակտիկայի դեմ պայքարել նախարարը, ասաց, որ նշվածը քրեորեն պատժելի է:

«Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։ Երևանի ավագանու անդամ Աանահիտ Բախշյանը անդրադառնալով նախարարի պարզաբանմանը ընդգծում է. «ԿԳ նախարարն ուզում է ասել, թե ով այդ մասին խոսում է, թող ապացուցի՞, բա համապատասխան մարմիններն ի՞նչ անեն»: