Search
Close this search box.

Ուզում են նորից առանձնացնել գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները. «Հրապարակ»

Կառավարություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, եւ մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի եւ որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։

Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձեւավորվի նոր կառավարություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում