Search
Close this search box.

Քաջարանի համայնքապետի գտնվելու վայրի մասին որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում. փաստաբան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նրա գտնվելու վայրի մասին որեւէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում եւ ավտոմեքենայում, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Խուզարկություններ են իրականացվել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ։