Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպան Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։

Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ։