Search
Close this search box.

«Հրապարակ». Ովքեր կմնան օրենսդիրում, ովքեր՝ գործադիրում. Նիկոլ Փաշինյանը փոշմանել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։

Որոշ լուրերով՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր եւ նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում