Search
Close this search box.

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով»,- ասվում է հաղորդագրությունում։