Search
Close this search box.

Հայտնի է` երբ Ադրբեջանը ԼՂ-ում օդանավակայան կբացի

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում կառուցում է «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր», որոնցից մեկը գտնվում է Կովսականում (Զանգելան), գրում է minval.az-ը:

Երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, որ արդեն հաջորդ տարվա հունվարին Կովսականի «խելացի գյուղում» կհայտնվեն առաջին բնակիչները:

«Այս տարածքներում մենք նաև միջազգային օդանավակայաններ ենք կառուցում: Ինչպես գիտեք, Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի շինարարությունը շարունակվում է: Ակնկալվում է, որ օդանավակայանը կբացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին»,-ասել է պաշտոնյան: