Search
Close this search box.

Գյուղապետը Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել . Հրապարակ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՔԾ են տարել ու ձերբակալել: Մեր աղբյուրներն ասացին, որ իրավապահներին ի վերջո հաջողվել է Առուշանյանի դեմ ցուցմունք կորզել:

Առուշանյանը, հիշեցնենք, առավոտյան «Հրապարակի» հարցին, թե ինչ է կածրում այն լուրերի վերաբերյալ, որ Լուսինե Ավետյանին ձերբակալելու նպատակը իրականում իրեն չեզոքացնելն է, Առուշանյանը նշել էր, որ ինքն էլ է հակված այդ կարծիքին, և իրեն ուզում են կալանավորել, որպեսզի չխոչընդոտի Մեղրիի միջանցքի շինարարությունը:

Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդության քննությունը, մեր թղթակիցը դատարանում է, սակայն չեն հայտնում արդյոք մեկնարկել է միջնորդության քննությունը, թե ոչ: