Search
Close this search box.

Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանին բերման են ենթարկում Հատուկ քննչական ծառայություն։

Armlur.am-ի տեղեկություններով՝ Քարահունջ վարչական շրջանի ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ իրավապահները նրան ազատության դիմաց առաջարկել են «գործարք»։ Մասնավորապես, ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, որի դիմաց նրան ազատ կարձակեն: Ըստ էության՝ վերջինս համաձայնել է: Ասել է թե՝ իշխանությանը ցանկալի բովանդակությամբ ցուցմունքի դեպքում Լուսինե Ավետյանը ազատ կարձակվի: