Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225801 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1215373 վերջին մեկ օրում` 6086 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2866 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 86-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 217303 անձ` վերջին մեկ օրում 53 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4531 է: