Search
Close this search box.

Արման Խաչատրյանն ազատման դիմում ներկայացրեց

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:

Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am –ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:

Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:

Շնորհավորում եմ նաև մեր գեղեցկուհի գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում:

Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյան