Search
Close this search box.

«Գլուխ եմ խոնարհում նրա վաստակի և հիշատակի առջև». Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի մահվան առթիվ:

«Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։

Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը եւ մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։

Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի եւ հիշատակի առջև»: