Search
Close this search box.

Ադրբեջանը ևս երկու հայ ռազմագերիների գործով կեղծ դատավարություն կիրականացնի

Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական կեղծ դատավարությունն են սկսում՝ այս անգամ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայերի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ (լրտեսություն) հոդվածով:

Բոլոր մեղադրական նյութերն ուղարկվել են ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարան:

Նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին: