Search
Close this search box.

Եթե Հովհաննիսյան Հովհաննեսը չհերքի, ապա նրան մաղթում եմ բարի գալուստ համալսարանական դժոխք

Գրել էի, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով, ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է 3 անդամից կազմված խումբ, որի անդամներն են Գրիգորյան Մհերը, Կիրակոսյան Եղիշեն ու Վահրամ Դումանյանը:

Ինձ հասած տեղեկությունների համաձայն, եռյակը մոտակա օրերին մտադիր է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակել Հովհաննիսյան Հովհաննեսին: Տեղեկատվական նույն աղբյուրը պնդում է, որ եռյակի մեծամասնությանը չի անհանգստացնում այն, որ Հովհաննիսյան Հովհաննեսը պրոֆեսորի կոչում չունի, ինչը պարտադիր պայման է ԵՊՀ ղեկավարի պաշտոնի համար: Եռյակի մեծամասնությունը հակված է նշանակումն իրականացնել <իրավունքի ուժով>:

Հիշեցնեմ, որ Հովհաննիսյան Հովհաննեսը հզոր իմքայլական է և ճանաչված դրամաշնորհագետ: Վերջինս հայտնի է նաև դրանով, որ շուրջ 10 անգամ հրապարակայնորեն հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու հավակնությունների վերաբերյալ լուրերը: Հովհաննիսյանը հայտնի կերպար է նաև datalex.am կայքում: Այդ ամենին դեռ կանդրադառնամ: Իսկ այժմ, եթե Հովհաննիսյան Հովհաննեսը 11-րդ անգամ չհերքի ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պաշտոնում իր մոտալուտ նշանակվելու վերաբերյալ տեղեկությունը, ապա վերջինիս մաղթում եմ բարի գալուստ համալսարանական դժոխք:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից