Search
Close this search box.

Սա ուղղակի սարսափ է, օգնե՛ք լսելի դարձնել խնդիրը

Տիգրանն իմ ավագ ընկերն է, երբ մարդիկ չգիտեին ինչ բան է օրգանիկ , Էկո գյուղատնտեսությունը , դեռևս 2000֊ականներից մարդը սերտիֆիկացված էր։ Ֆանտաստիկ աշխատասեր մարդ է, նույն ոգով էլ դաստիարակել է որդուն։ Իմ 11 տարվա ստեղծածը մի ստորագրությամբ անցավ թուրքին, Տիգրանի 20+ տարվա ստեղծածն էլ այսօր ջրի պատճառով է ոչնչանում։ Սա ուղղակի սարսափ է, ես չգիտեմ ինչով օգնել իրեն, ոչինչ չեմ կարող անել, ֆեյսբուքյան իր էջում գրում է Հարություն Մնացականյանը․

Օրգանական Հայաստան ասոցացիայի անդամ, երկար տարիներ օրգանական ազնվամորու և դամասկյան վարդի աճեցմամբ և բազմացմամբ զբաղվող Տիգրան Ղազարյանի տնտեսությունը մեծ վտանգի առաջ է կանգնած։ Դաշտը գտնվում է համատարած չորացման եզրին՝ կամայական ջուր չմատակարարելու պատճառով։

Դեռևս 6 տարի առաջ այս 3 հա հողատարածքը քարքարոտ արոտավայր էր։ Սակայն դա չխանգարեց, որ Տիգրանն ու ընտանիքը քարերից մաքրեն դաշտը, 1 կմ ավել ջրագիծ անցկացնեն սեփական միջոցներով ու ստեղծեն առաջին օրգանական ազնվամորու տնկարանը, միջշարային հատվածներում տնկեն ընկուզենիներ, խնամեն ու փայփայեն։

Եվ այսօր դողացող ձայնով, լացակումած արձանագրեն, որ բույսերը չորանում են, բույսերը մահանում են՝ հատկապես երիտասարդները։
Ասում են բույսն էլ երեխայի նման է ու տնկողը նույն հոգածությամբ է մոտենում, ուստի կորուստն էլ համարժեք կեղեքող է։
Անտարբերությունը դարձնում է հանցակից․․․
Հարգելի՛ պատկան մարմիններ և լրագրողներ, օգնե՛ք լսելի դարձնել խնդիրը, օգնե՛ք լուծել այն․․