Search
Close this search box.

Սեպտեմբերի 13-ին սպասում են Կարեն Կարապետյանին. Հրապարակ

«Միստիկ զուգադիպությամբ, սեպտեմբերի 13-ը վարչապետ Կարեն Կարապետյանի համար կրկնակի «տոնի» է վերածվելու. այդ օրը լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, որը նա «կանցկացնի» Ազգային ժողովում՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշնանային նստաշրջանի կառավարություն-ԱԺ առաջին հարցուպատասխանին մասնակցելով: Մեր տեղեկություններով` երկու կողմն էլ «հավուր պատշաճի» պատրաստվում են, հատկապես ԲՀԿ-ն, որը փորձելու է թիրախավորել կառավարությանը: ԱԺ ղեկավարությունն ու ՀՀԿ -ն էլ իրենց հերթին են հակաթույն պատրաստում։ Կառավարությունում դեռ չեն որոշել, թե ինչպես են ամփոփելու իրենց մեկամյա տարեդարձը՝ մեծ ասուլիսի հակված չեն, հնարավոր է վարչապետը հարցազրույց տա, կամ մեկ այլ ձեւաչափ»: