Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի փեսան հորդորում է առաջ չընկնել իր որդու ծառայության հարցում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Կորյուն Նահապետյանը ստահոդ որակեց մամուլում հրապարակաված այն լուրերը, թե իր որդին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
Հրապարակման մեջ նաև ասվում էր, որ ինչպես Կորյուն Նահապետյանն այնպես էլ նրա 25-ամյա որդին չեն ծառայել Հայոց Բանակում:
«Ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածվում, այնպիսի տեղեկություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, եթե ձեզ որևէ տեղեկություն հետաքրքրիր է, ապա պետք է նախօրոք ճշտել և ստանալ պարզաբանում»,- նշեց նահապետյանը:
Հարցին` իր որդին ծառայե՞լ է, նա պատասխանեց. «Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է»:
Իսկ արդյո՞ք ծառայելու է նրա որդին, Նահապետյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել և սպասել:
Կորյուն Նահապետյանը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը: