Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար. ավտոմեքենան մոտ 200 մետր շրջվելով, հայտնվել է հանդամասում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք Եսայանն ու 25-ամյա Արթուր Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն»:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։