Search
Close this search box.

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:

Դատաբժիշկը՝ զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: