Search
Close this search box.

Bayraktar անօդաչուները շուտով կլինեն Ուկրաինայում

Մինչև 2023 թվականը կկառուցվի ուկրաինական ժամանակակից կորվետը, որի կորպուսն արդեն տեղադրված է Թուրքիայում: Բացի այդ, երկրի ռազմածովային ուժերի համար նախատեսված Bayraktar անօդաչուները շուտով կլինեն Ուկրաինայում:

Այս մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է news.liga.net-ը:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Թուրքիայում ավարտին է մոտենում ուկրաինական անձնակազմի վերապատրաստումը անօդաչու թռչող սարքերի կառավարման համար: