Search
Close this search box.

Ի՞ նչու է Նիկոլ Փաշինյանը ջրազրկել Հայաստանը․ վարկած, թե՞ իրականություն. Արտակ Գալստյան

Կեղծված ընտրություններից օրեր անց Արմավիրի և Շիրակի մարզերի բնակիչները փակեցին ճանապարհները և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձից ջուր պահանջեցին, որպեսզի չփչանա իրենց ապրուստի միակ միջոց բերքը:

Ակցիաներին զուգահեռ ստացել եմ բազմաթիվ զանգեր և նամակներ դրա մասնակիցներից, ովքեր չգիտես ի՞նչու որոշել են ինձանից հարցնել թե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ի՞նչու է ջրազրկել իրենց:
Պատասխանեմ միանգամից, դեռևս միայն որպես վարկած կամ հավաստի կասկած:

Այսպես՝

Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների ճնշող մեծամասնությունը վարկերի տակ կքած է և դրանից ազատվելու միակ եղանակը դա բերքն է: Եթե գյուղացին չսպասարկի վարկը, ապա բանկը կառգրավի նրա հողամասը և տունը վարկի գումարի դիմաց և գյուղացու ունեցվածքը կդառնա բանկի սեփականություն:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ջրազրկում է Շիրակի և Արմավիրի մարզերը, որոնք որ սահմանակից են Թուրքիային: Արդյունքում տեղաբնակ գյուղացիները չեն սպասարկում վարկը, քանի որ չունեն բերք: Նրանց ունեցվածքը դառնում է բանկի սեփականություն և գյուղացին ստիպված արտագաղթում է:

Մինչև տարեվերջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը պատրաստվում է բացել Հայ-Թուրքական սահմանը և ըստ լուրերի պատրաստվում է թուրքերին տալ երկքաղաքացիություն, որը նրանց իրավունք կտա ՀՀ տարածքում ոչ միայն տուն, այլ նաև հող գնելու:
Սահմանների բացելուց հետո, երկքաղաքացի թուրքերը բանկերից կգնեն Արմավիրի և Շիրակի մարզի գյուղացիների դատարկ սեփական տները և հողամասերը:

Արդյունքում առանց մի կրակոցի թուրքերը կլցվեն Արմավիրի և Շիրակի մարզ, ընդ որում արդեն որպես սեփականատերեր:
Այս վարկածի օգտին է խոսում դեպի Հայ թուրքական սահման կառուցվող ճանապարհը և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը:

Դե իսկ մեր գյուղացիները իրենց ապագան կսկսեն կառուցել արդեն արտերկրների գաղթոջախներում:
Սա ըստ վարկածի՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի երազանքն է, իսկ մեր ցանկությունը ամեն գնով Հայաստանի թուրքացումը և վաճառքը կանխելն է:
Ասեմ ձեզ և մեզ դա շատ շուտով կհաջողի:

Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք կուսակցություն