Search
Close this search box.

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և մարզերում. ՀԷՑ-ը տեղեկացնում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-17:00 “Ջրային կառույցներ” ՓԲԸ, “Աբսեո-Արտ” ՍՊԸ, քաղ․ “Կ․Մկրտչյան”, “Գոռ Նան” ՍՊԸ, քաղ․ “Դ․Սարգսյան”, քաղ․ “Բ․Կարնազյան”, քաղ․ “Ա․Զարգարյան”, քաղ․ “Ա,Սահակյան”, “Կանաչապատում և շրջակա միջավայր” ՍՊԸ, “Սեքյուրիթի Ղրիմ” ՍՊԸ , “Երքաղլույս” ՍՊԸ,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ գյուղեր, Գառնի գյուղ մասնակի, Ջրվեժ՝ «Ա» թաղամաս մասնակի,

12։00-13։00 Սոլակ գյուղ մասնակի,

Արարատի մարզում՝

10։00-16։00 Ոսկետափ գյուղ, Այգավան և Ավշար գյուղեր մասնակի,

10:30-16:00 Մխչյան գյուղ՝ մասնակի,

Սյունիքի մարզում՝

09:15-11:15 Քաջարան քաղաք` Խանջյան փ. 2, 2ա, 3, 3ա շենքեր: