Search
Close this search box.

«Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ուղիղ կապի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին` ընդգծելով, որ ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունից ամենաշատն օգուտ կունենան ԼՂ բնակիչները:

«Ռուսաստանն իր դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում, ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացման հարցում, քանի որ եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, մենք կստեղծենք պայմաններ մարդկանց բնականոն կյանքի համար, ինչի կարիքը ունեն Ղարաբաղի բնակիչները: Անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերել է kp.ru-ն:

Պուտինի խոսքով` ենթակառուցվածքների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցման հետ կապված խնդիրներ կան, հատկապես այն տեղերում, որտեղ երբևէ սահման չի եղել երկրների միջև:

«Մենք գտնվում ենք այս աշխատանքի ընթացքի մեջ, մենք ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Եվ այս աշխատանքի շահառուները, առաջին հերթին, կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», — ընդգծել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։