Search
Close this search box.

Ռուսաստանում գրանցվել է «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը

Հունիսի 25-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքը: «Ռոսպոտրեբնադզորի» գիտական ​​կազմակերպությունները սկսել էին ստուգել այս տեղեկատվությունը:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի հայտարարությամբ՝ «դելտա-պլյուս» շտամով վարակման առաջին դեպքն արձանագրվել է մի կնոջ մոտ, ով հիվանդությունը թեթև է տարել:

«Ուզում եմ պարզաբանել, որ մանրամասն ուսումնասիրել ենք Ռուսաստանում նախորդ շաբաթ տարածված տեղեկատվությունը նոր շտամի մասին: Այն հաստատվեց: Սա իրականում «դելտա»-ի «դելտա-պլյուս» տարբերակն է: Միկին, ով վարակվել էր այդ շտամով, հիվանդությունը թեթև է տարել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Նոր շտամների նման զանգվածային տարածումը պահանջում է անհապաղ իմունիզացիա», – ասել է նա Կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում: