Search
Close this search box.

Հայկական Քաշաթաղում ադրբեջանցի զինծառայողներ են մահացել. Ռազմինֆո

Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։ Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մահացածներն են կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշգուն Չինգիզ օղլուն (Zeynallı Coşqun Çingiz oğlu) և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն (Rəhimli Orxan Elxan oğlu)։