Search
Close this search box.

Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը

Երեւանում, աայսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Թե ինչքան գումար է հափշտակել ստահակը, պարզվում է։

Կայքը հայտնում է, որ նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից և արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղել են, թե ոչ՝ նույնպես պարզվում է։