Search
Close this search box.

33-ամյա տղամարդու դին գտել են կախված վիճակում. Ոստիկանությանն ահազանգել է կինը

2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: