Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքի երկայնքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրները: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն եղել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Մենք վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով: Օրական միջին հաշվով ուղեկալով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի հերթապահը զննում է զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»,-ասել է ուղեկալի հրամանատար Վասիլի Դովիդովը:

Հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու սցենարներով:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար»-,հայտնում է ՌԴ ՊՆ-ն::