Search
Close this search box.

Բաքվի դատարանին հայ ռազմագերին մի խնդրանքով է դիմել

Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորը հարցրել է` նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

Նշենք, որ մեղադրյալի աթոռին նստած են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու

Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին։