Search
Close this search box.

Որոշ արարածներ կարծում են, թե Հայաստանը բաց բաժնետիրական ընկերություն է. ինչն գրառում է արել նախարարը

Որոշ արարածներ, որ նախարար են աշխատում` կարծում են թե Հայաստանը բաց բաժնետիրական ընկերություն է` կոոպերատիվ, որտեղ իրենք տիրապետում են մեծ փաթեթին, մի քանի ողորմելի բաժնոտոմս էլ իրենց ճորտերն ունեն:

Ահա այսպես` երկիրը, պետությունը կորպորատիվ ընկերության վերածելով` բաժնետոմսերը վաճառեցին թշնամուն:
Հիմա էլ «պողպատե մանդատից» են բարբաջում, որ այլ խոսքերով նշանակում է`
«Պողպտյա ընկերոջ»` տովարիշչ Ստալինի մեթոդներով թշնամական վենդետաներ սկսելու և բռնատիրություն հաստատելու մանդատի մասին պատկերացումներ ունի թշնամիների այս ոհմակը:

Վահա´ն, մենյուիստ նախարար. պատկերացրու թե որտեղ ես դու լինելու հինգ տարի անց և առավել մի´ թունավորիր այս ապակողմնորոշված հասարակության գիտակցությունը: