Search
Close this search box.

Կարմիր բերետավորները քիչ առաջ ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին. big brother

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամասի մոտակայքում կարմիր բերետավորները քիչ առաջ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին: Այս մասին հայտնում է big brother տելեգրամյան ալիքը։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ իրավապահները նրանց կասկածել են ընտրակաշառք տալու մեջ. «Սակայն, երբ տուժած անձանցի մեկը, ով նաև առողջական խնդիրներ ունի, արնաշաղախ վիճակում ուշագնաց է եղել, ծեծված անձանց սկսել են նրանց համոզել, որ չբողոքեն: Այժմ ևս իրավիճակը նշված վայրում խիստ լարված է»։