Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ի՞նչ գրառում կատարեց ու քիչ անց հեռացրեց Նիկոլ Փաշինյանը

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն:

Նա մասնավորապես գրել էր․ «Երբ փափկասուն իրավաբանը հավաքում է լրագրողներին ու ասում բազմաթիվ խախտումների մասին, իրենց տարբերանշանով վստահված անձա՞նց նկատի ունի:
Զուգահեռ իրականություն ստեղծելու իմիտացիան չի ստացվում, ուրիշ բան մտածեք:

Հ.Գ. Բոլորը հեռացված են տեղամասերից, կազմված է արձանագրություն»: