Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց ԱԺ արտահերթ ընտրություններում։ Նա իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեակայված ընտրատեղամասում։ Սարգսյանը դիմակով էր, սակայն երևում էր, որ լավ տրամադրություն ուներ։

Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեց տեսանկարահանել նախագահի քվեարկության պահը։