Search
Close this search box.

«Հայաստան» դաշինքի զգուշացումը ոստիկանապետին

Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը

Երեկ Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:

Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները: Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական մրցակցությունը չեն խախտելու` վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում: Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:

Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը: Դրանից ելնելով մենք կկատարենք համապատասխան հետևություններ: