Search
Close this search box.

«Աղա տղայա, գողական ա, իրա ասածի լավ տղայա», վանաձորցիները փոխքաղաքապետի մասին

Ինչպես հայտնի է՝ վաղը Վանաձորի քաղաքապետարանում, ավագանու արտահերթ նիստի ընթացքում ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փողքաղաքապետ։

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և Փելեշյանի ղեկավարած «Հայկական վերածնունդը» բոյկոտում էին ավագանու նիստերը։

Նախօրեին, սակայն, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդիպել է Արկադի Փելեշյանին և ստորագրվել է համագործակցության հուշագիր։
«Առաջին լրատվական»-ը Վանաձորի փողոցներում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով քաղաքացիներից, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՎԿ-ի՝ բոյկոտը դադարեցնելու և Արկադի Փելեշյանին փողքաղաքապետ նշանակելու մասին. «Աղա տղայա, իրա ասածի տղայա, գողական ա, բայց լավ տղայա»,-ասում են վանաձորցիներից ոմանք: