Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը Աշտարակում պատասխանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեց նաև Աշտարակ։ Ներկաների հետ հանդիպման ժամանակ  Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ընդգծելով. «Այսօր Փաշինյանը ներկայացնում է, որ Ծառուկյանը ասում է ժողովրդին, թե 2 միլիոն մարդուն մինչև 3 միլիոն դրամ վարկերը ինչպես կարելի է ներել: Այսինքն՝  «բանկերը կտրաքեն»:  Այո, եթե դա թողենք բանկերի վրա՝ բանկերը կտրաքեն և տնտեսությունը կավիրվի:  Բայց ես այդպիսի բան չեմ ասել, որ մինչև 3 միլիոն դրամ վարկերը պետք է մնան բանկերի վրա: Այլ մենք  տնտեսության զարգացման համար պետք է գումարներ բերենք,  բոլոր ոլորտներում գումար պետք է ներդրվի, աշխատատեղեր ու գործարաններ բացվեն, մարդիկ աշխատանք ունենան, որ դրա հիման վրա բյուջեում գումար ավելանա: Այս հեղափոխությունից հետո կարող եմ ասել, որ ես բերել եմ 20 մլրդ դոլար  վարկ՝ 1 տոկոսով, կարող եք Ջավադյանին հարցնել, դա չեն ընդունել»,-նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ առանց գումար բերելու տնտեսությունը չի կարող զարգանալ ու հզորանալ:

Մանրամասները՝ տեսանյութում: