Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը հոգեւորականներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձավ եպիսկոպոսների հայտարարությանը։

«Նաև հոգևոր էլիտայի ներկայացուցիչները վերջին տարիներին ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար։ Մեզ այսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները։ Ոչ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց մենք այսօր տեսնում ենք՝ խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը․․․ ձայնագրություն է հրապարակում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ Առաքելական եկեղեցու էությանը։ Հիմա ո՞րն է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիան, կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ այն մարդիկ, ովքեր քննադատությամբ ուզում են մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի և սրտերի առաջնորդը։ Բայց ես այդ հոգևորականների քստմնելի հայտարարություններին չեմ պատասխանել։ Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, միայն հոգևոր խոսքով»,- ասաց Փաշինյանը։