Search
Close this search box.

Ադրբեջանը հրապարակել է մեկ տասնյակից ավելի այն ռազմագերիների անունները, որոնք կկանգնեն Բաքվի դատարանի առաջ

Ադրբեջանում դիվերսանտ համարվող 26 հայ զինվորների անունները հրապարակվել են: Նախորդ օրը նրանց գործերն ուղարկվել էին վարույթ և կքննարկվեն Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավակյանի, Հովսեփ Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի և Էդուարդ Կիրակուսյանի գործերը քննելու է դատավոր Ֆայգ Գանիևը:

Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Գոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Երգիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վախագեն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյան, Անդրանիկ Միքայելյան, Ֆելիքս Գրիգորյան գործերը քննելու է դատավոր Ազադ Մեժիդովը:

Հիշեցնենք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, տարբեր երկրների խորհրդարաններ Ադրբեջանին հորդորել են վերադարձնել հայ ռազմագերիներին, սակայն ադրբեջանական կողմը հայ գերիներին համառորեն ներկայացնում է որպես դիվերսանտներ և ռազմական հանցագործներ: