Search
Close this search box.

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կիսաքայքայված դի:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: