Search
Close this search box.

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»։