Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանձնարարել եմ պաշտոնապես փոխանցել մեր առաջարկը. Փաշինյանը կրկին խոսեց իր որդուն պատանդ հանձնելու մասին

Երեկ ես հայտարարություն էի արել ու այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ պաշտոնապես փոխանցեն ադրբեջանական կողմին մեր առաջարկը՝ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- ասաց նա։

«Երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում, այս գիշեր զինվորը վերադարձվել է: Ես սա շատ դրական քայլ եմ համարում, սա կարևոր է նաև տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- հավելեց Փաշինյանը։